Որպես երիտասարդ հայ՝ ես չճանաչված ցեղասպանության սերնդին եմ պատկանում

Khanum Gevorgyan  | 

(Courtesy of Khanum Gevorgyan)

(Courtesy of Khanum Gevorgyan)

Ինչպես է ինձ վրա ազդել ժառանգված Հայոց ցեղասպանությունը:

Իմ անունը Խանում է, որը կարող է արտասանվել Խանում կամ Հանիմ կամ Հանա՝ կախված ձեր երկրից: Այդ իսկ պատճառով ես ինձ յուրահատուկ եմ զգում, քանի որ այն պարսկերեն ծագում ունեցող բառ է, որը տարբեր լեզուներում տարբեր իմաստներ ունի: Իմ անունն ինձ օգնում է մոտ զգալ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Կոսովոյի և, իհարկե, այն երկրի հետ, որտեղից ես եմ՝ Հայաստանի:

Հայեցիության մեջ շատ բաներ կան, որ ես սիրում եմ: Ես սիրում եմ Վարդավառ ազգային տոնին ջուր ցողել մարդկանց վրա, ինչը գեղեցկություն, սեր և պտղաբերություն է խորհրդանշում: Ես սիրում եմ տուն վերադառնալ աշխատանքային օրվանից և դասերից հետո և նայել, թե ինչպես է մայրս տոլմա՝ խաղողի կամ կաղամբի տերևներում փաթաթված միս պատրաստում: Ես սիրում եմ ցույց տալ տատիկիս՝ լավաշ՝ ավանդական երկար բարակ հաց պատրաստելու գերհերոսական հմտությունը։ Ես սիրում եմ դեպի Սյունիք փախչել՝ մաքուր օդն ու շլացուցիչ արևը վայելելու: Ինձ դուր է գալիս, որ իմ ինքնության մեջ այ ամենը ևս տեղ ունեն։

(Courtesy of Khanum Gevorgyan)

(Courtesy of Khanum Gevorgyan)

Հայաստանի ժողովուրդը, մշակույթն ու պատմությունն իմ սրտին շատ մոտ են, բայց որպես հայ ինձ բաժին է հասել նաև Հայոց ցեղասպանության ցավալի ժառանգությունը։

Թոքր տարիքում ես լիովին չէի հասկանում, թե Հայոց ցեղասպանությունն ինչ է: Այդ ժամանակ ես կարծում էի, որ ապրիլի 24-ը՝ սքո օրը, երբ աշխարհի բոլոր հայերը հիշում են ցեղասպանությունը՝ հիանալի օր է: Ո՞վ չի ուրախանում, երբ դպրոց և տնային աշխատանք չկա: Բայց ամեն տարի մայրիկս իմ ուզած խաղերը խաղալու փոխարեն ինձ ասում էր, որ ես ամբողջ օրը պետք է լուրջ և հարգալից լինեմ: Մայրիկս ակնկալում էր, որ ես ընտանիքիս անդամների հետ նստելու եմ հեռուստացույցի առաջ և դիտելու եմ այն միլիոնավոր մարդկանց, որոնք էկրանին փոքրիկ կետերի էին նմանում և քայլում էին դեպի Ծիծեռնակաբերդ՝ Երևանում գտնվող՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Բոլոր ալիքները հեռարձակում էին երթը, նույնիսկ իմ ամենասիրելի «Հայրենիքը» (Homeland), որը սովորական օրերին ցուցադրում էր «Թոմ և Ջերի» և «Չեբուրաշկա» (խորհրդային մուլտֆիլմ) մուլտֆիլմերը:

Երբ ես 13 տարեկան էի, պատմության դասերից ես արդեն հասկացել էի ապրիլի 24-ի կարևորությունը: Ես անգիր գիտեի ցեղասպանության պատմությունը. ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կառավարությունը սպանեց 1,5 միլիոն հայերի, հույների և ասորիների, և ինչպես միլիոնավոր մարդիկ ապաստան գտան աշխարհի տարբեր մասերում: Ես հասկացա, թե մարդիկ ինչու են ամեն տարի երթով շարժվում դեպի Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ դնելու Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հավերժական կրակի մոտ:

Դպրոցում և տանը ես շատ բան իմացա Հայոց ցեղասպանության մասին, բայց ինձ միայնակ զգացի այդ գիտելիքներն ունենալու առումով, երբ հասկացա, որ աշխարհի մյուս աշակերտներն այդ մասին չգիտեն: Չնայած դրա պատմությունը փաստաթղթավորված է, ընդամենը 30 երկրներ են պաշտոնապես ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Երբեմն ես կասկածի տակ եմ դնում մարդկությանը և նողկանք զգում մարդկանց անտեղյակության նկատմամբ: Երբեմն էլ թմրած ու կոտրված եմ զգում: Ժամանակ առ ժամանակ ինձ թվում է, որ ես կարող եմ լինել այն մեկն, ով ինչ-որ բան կանի այդ ուղղությամբ և այլ երկրների կստիպի ճանաչել մեր պատմությունը:

(Courtesy of the Grand Forks Herald)

(Courtesy of the Grand Forks Herald)

Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևերով շարունակում է ազդել իմ կյանքին: Շատ հայ երիտասարդների նման ես նույնպես տառապում եմ ցեղասպանությունից փրկվածի համախտանիշով, որն այնպիսի հոգեվիճակ է, երբ փրկվածներին թվում է, թե մենք վատ արարք ենք գործել, քանի որ այդ ողբերգության արդյունքում մեր ընտանիքի անդամները ողջ են մնացել, մինչդեռ ուրիշները՝ ոչ: Ես ողջ եմ միայն այն պատճառով, որ ընտանիքս փրկվել էր. ինչո՞վ ենք մենք տարբերվում այդ զոհված 1,5 միլիոն մարդկանցից:

Ուսուցիչներս ինձ ասում էին, որ 2015 թվականին՝ ցեղասպանության 100-ամյակին՝ շատ բան կփոխվի: Թուրքիան ստիպված կլինի ճանաչել իր պատմությունը, իսկ մյուս երկրները վերջապես կտեսնեն, թե հայերը որքան են պայքարել այս տարածաշրջանում գոյատևելու համար: Ես հույս ունեի, որ այս ճանաչմամբ Թուրքիան ներողություն կխնդրի, իսկ հայերը՝ ներել և առաջ շարժվել կսովորեն: Որպես հայ երիտասարդներ, մենք ընդամենը ուզում ենք ապրել, ստեղծագործել և աշխարհն ավելի գեղեցկացնել՝ առանց ռումբերի, անօդաչու թռչող սարքերի մասին անհանգստանալու և անհայրենիք մնալու մասին անհանգստանալու: Մենք հասարակ ներողություն և մեր պատմության ճանաչում ենք ուզում։ Սա կնշանակի արդարություն ցեղասպանության զոհերի և Հայաստանում նրանց սերունդների նկատմամբ: Բայց հարյուրամյակը եկավ ու անցավ, և, ինչպես միշտ, ոչինչ տեղի չունեցավ: Աշխարհը շարունակում էր անտեսել ցեղասպանության հետևանքները հայ սերունդների վրա։

Սա դժվար էր հասկանալ, բայց ես հավատում եմ, որ հայերը կարող են սկսել բժշկվել այդ համախտանիշից՝ ուսումնասիրելով մեր պատմությունը և իմանալով, թե ինչպես են ցեղասպանությունները ցավ պատճառում սերունդներին: Հասկանալով, թե որն է մեր ցավի բուն պատճառը, մեզ կսովորենք այն կառավարել, օգտագործել ի օգուտ մեզ և, ի վերջո, հաղթահարել այն: Միայն այդ դեպքում մենք կարող ենք առաջ շարժվել որպես ժողովուրդ և ազգ: Սա է պատճառներից մեկը, որ իմ դասերի հետ մեկտեղ ես սովորում եմ ցեղասպանագիտության: Դասերին ես սովորել եմ վերլուծել անցյալը, և դա ինձ օգնել է իմաստավորել այն ժառանգությունը, որը ես կրում եմ: Ապրիլի 24-ին տեղի ունեցող երթը դեպի Ծիծեռնակաբերդ մեր նահատակվածներին հարգելու միակ ձևը չէ. եթե մենք ուսումնասիրենք Հայոց ցեղասպանությանը հանգեցրած իրադարձություններն ու օրինաչափությունները և սովորենք դրանք ճանաչել մեր ներկայիս աշխարհում, մենք կարող ենք կասեցնել հաջորդ վայրագությունը։:

Ապրիլի 24-ին տեղի ունեցող երթը դեպի Ծիծեռնակաբերդ մեր նահատակվածներին հարգելու միակ ձևը չէ. եթե մենք ուսումնասիրենք Հայոց ցեղասպանությանը հանգեցրած իրադարձություններն ու օրինաչափությունները և սովորենք դրանք ճանաչել մեր ներկայիս աշխարհում, մենք կարող ենք կասեցնել հաջորդ վայրագությունը։:
— Khanum Gevorgyan

Ամենակարևորը, իմ ստացած կրթությունն ինձ սովորեցրել է, թե ինչպես խրախուսել ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում: Մեկ դար շարունակ հայերն անտեսվել են, և մեր սերունդը պարտավոր է սա փոխել: Ձեզանից յուրաքանչյուրը, անկախ ձեր ազգային պատկանելությունից, կարող է օգնել բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը: Խոսե՛ք այն մերժողների դեմ և մի՛ աջակցեք այն քաղաքական գործիչներին, ովքեր օգտագործում են ցեղասպանության ժառանգությունը քաղաքական նպատակներով: Հայաստանի պատմության մասին իմացեք ավելին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի միջոցով։ Անտեղյակությունը մի՛ նախընտրեք արդարության փոխարեն։

Յուրաքանչյուր օր ես ինձ հետ տանում եմ Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն մարդու երազանքները: Ես կրում եմ նրանց հավակնությունները, նրանց բարությունը, նրանց ուժը, նրանց չպատմած պատմությունները: Եվ ես չե՛մ դադարի պայքարել այքան ժամանակ, քանի դեռ մնացած աշխարհը չի ճանաչել նրանց դեմ արվածը:Վարդավառցեղասպանությունից փրկվածի համախտանիշով

flower.png
Meet the Author
Meet the Author
Khanum Gevorgyan

is currently a student at the American University of Armenia in Yerevan. She works to educate and inform her fellow citizens in Armenia on human rights and freedom of choice and speech. You can follow her on Facebook.